Քաղաքացիները ներխուժել են ԱՀ ՊԲ շենք (աղբյուր)

Pastark.am-ի ԱՂԲՅՈՒՐԻ փոխանցմամբ երեկ` 11.03.21-ին,  մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես անհետ կորածների բարեկամներ, ներխուժել են Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի շենք, գրավել են այն` թույլ չտալով, որ աշխատակիցները գնան տուն։

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քաղաքացիները պահանջել են հանդիպում նախարարի հետ, սակայն վերջինս տեղում չի եղել։ Մի քանի ժամ անց, 22:00-ի սահմաններում, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն քաղաքացիները լքել են Պաշտպանության Բանակի շենքը` այսօր նախարարի և ԱՀ նախագահի հետ հանդիպելու պայմանով։

Սակայն, մեր աղբյուրը կասկած հայտնեց, որ այդ քաղաքացիներն իրականում անհետ կորած տղաների բարեկամներ են և ասաց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն այդ մարդկանց դեպի ԱՀ ՊԲ շենք են ուղղորդել հայաստանյան իշխանությունները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն