Քաղաքապետարանի թույլտվությամբ` ծառերի սպանդ Երևանում. Shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրապարակել է Երևանում ծառերի սպանդի ֆոտոշարք:

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Բաղրամյան 79ա շենքի բակում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմաց, անհայտ անձինք, զբոսայգում, որը տարիներ շարունակ բնակիչների համար օգտագործվել է որպես թե՛ խաղահրապարակ, թե՛ հանգստի գոտի, համատարած ծառերի սպանդ է սկսվել: ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ այս դաժան վերաբերմունքի համար: Գիտենք, որ ավելի քան 2 տարի է, ինչ-որ մարդիկ նպատակ են դրել, որպեսզի տարածքն իրենցով անեն: Գիտենք նաև, որ 1 տարուց ավել է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը պայքարում է, որպեսզի ծառասպանները իրենց նպատակին չհասնեն, բայց լսել ենք, որ շինարարության թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն