Քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են գազատարը։ Տուժածների մասին չի հայտնվում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը, ինչի հետևանքով ժամը 20։30-ից դադարեցվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 12, 14, Բակունցի փողոցի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և Թևոսյան փողոցի թվով երկու հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Վթարավերականգնման աշխատանքները կմեկնարկեն վաղը՝ հունիսի 27-ին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն