Քարոզարշավի ընթացքում վեճեր եղել են իմքայլականների հետ. Արտակ Գալստյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Արտակ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է անցնում քարոզարշավը և ինչո՞ւ է իրենց ուժի քարոզչության ձևը տարբերվում մյուսներից: Գալստյանը նաև պատասխանել է հասարակությանը հետաքրքրող այլ հարցերի։

— Պարո՛ն Գալստյան, քաղաքական բոլոր ուժերի պաստառները ողողել են քաղաքը, ինչո՞ւ չկան « Հայոց Հայրենիքի» ցուցանակները: Կարո՞ղ ենք ենթադրել, որ չենք ցանկանում պայքարել:

— Ո՛չ, իհարկե մենք պայքարի մեջ ենք: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մենք նախաձեռնել ենք անհայտ կորածների, զոհվածների հարազատների դատական գործերով իրավապաշտպանության գործընթացը: Շահառուների ընդհանուր թիվն այս պահին շուրջ 580 հոգի է: Բնականաբար, եթե մենք մեր ֆինասները դնեինք, Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Փաշինյանի նման միլիարդներ ծախսեինք, պաստառներ, թռուցիկներ տպեինք, պետք է դադարեցնեինք պատերազմից տուժածների իրավական պաշտպանությունը։ Այդ պատճառով ընդհանուր թիմով որոշում ենք կայացրել, որ բավարարվենք միայն թռուցիկներ բաժանելով և հոլովակ ստեղծելով, իսկ մնացած գումարներն ուղղենք այդ նպատակների համար: Ինչպես նաև մոտավորապես 2-3 դիրքի վերականգման աշխատանքներ են ընթանում Սյունիքի մարզում, որը սկսել էինք մինչ ընտրությունները: Օրինակ Նիկոլ Փաշիյանի մոտ 20 թերթանոց ծրագրային գրքույկը տպագրվել է 50 000 տպաքանակով։ Հարցում ենք արել, ստացել ենք պատասխան, այն արժե մոտ 2 դոլար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է տալ 100 հազար դոլար գրքույկների համար:

— Քարոզարշավի ընթացքում խնդիրներ են առաջացել, հասարակությունն ինչպե՞ս է ընդունում Ձեր ուժին: Հատկապես, որ կուսակցությունը դեռ նոր է շատերի համար:

— Հասարակությունում որոշակի ճանաչում ես ունեմ ՝ իմ իրավապաշտպան գործունեությամբ, ճանաչում են նաև Վարդան Ղուկասյանին՝ Դոկին: Քարոզարշավի ընթացքում վեճեր եղել են իմքայլականների հետ։ Նրանք օգտագործում են ամենակեղտոտ տեխնոլագիաներ՝ պրովակատորի են ուղարկում, իսկ երբ փորձում ես նրան կարգի հրավիրել, չգիտես ինչու` պրովոկատորը հայտարարում է, որ ինքը զոհվածի հարազատ է, վերջում էլ պարզվում է, որ դա իրականությանը չի համապատասխանում: Այսինքն՝ գործող իշխանությունը գնում է նույնիսկ այդ սրբապղծությանը: Նման դեպքեր եղել են Վանաձոր քաղաքում: Անկախ ընտրության ելքից` դրան անդրադառնալու ենք: Վանաձորի մարզպետն անձամբ էր մեքենայի պատուհանից ղեկավարում այդ ամենը, սակայն մուրազը փորը մնաց, չկարողացավ իրականացնել: Նմանտիպ իրավիճակ եղել է Սիսիան քաղաքում, ՔՊ-ական 3 մեքենա փորձել են ստեղծել վթարային իրավիճակ, սակայն նրանց մոտ կրկին ոչինչ չի ստացվել: Հաջորդ միջադեպը Ապարանի շուկայում էր, երբ շրիշակի մակարդակից ցածր մարդիկ փորձեցին հերթական հրահրել, նույնպես չստացվեց: Ցանկացած գործողություն մեր նկատմամբ ստացել է մի քանի անգամ ավելի համարժեք պատասխան: Ուզում եմ շնորհակալություն հատնել ոստիկաններին` հասրակական կարգը պահապանելու համար: Մեկ դեպքով դիմել ենք իրավապահ մարմիններին, մյուս դեպքերում` անհրաժեշտություն չենք գտել:

— Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվեցիան, երեխաները դպրոցում սեռական դաստիարակություն են ացնելու և այլն, ընդունելի են այս փոփոխությունները ձեր ուժի համար:

— Միանշանակ` ոչ: Հատկապես այն ծավալով, որով վավերացրել է ՀՀ-ն այս պահին: Մեր իշխանության գալուց հետո դրանք կվերանայվեն:

— Միասեռականների հարաբերությունների օրինականացումը ի”նչ եղանակով եք պատկերացնում:

— Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում միասեռականների հարաբերությունները պետք է օրինականացվեն: Հայի գենն աշխարհում հայտնի է իր ավանդականությամբ։ Եթե մենք կորցնենք մեր արժեհամակարգը, տրամաբանական հարց է առաջանում. բացի մայրենի լեզվից ինչո՞վ պետք է տարբերվեն հայերը մնացած ազգերից: Դրանք եվրոպական արժեքներ են, իսկ մենք կովկասյան ժողովուրդ ենք:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն