Քննարկվել է թվային աշխարհում երեխաներին ավելի արդյունավետ պաշտպանելու հարցը

ՀՀ Օմբուդսմանն ու «Կասպերսկի լաբորատորիա»-ն կիրականացնեն թվային աշխարհում երեխաների պաշտպանության համատեղ միջոցառումներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի և Սամվել Զաքարյանի հետ:
Քննարկվել են թվային աշխարհում երեխաներին ավելի արդյունավետ պաշտպանելու համար համատեղ միջոցառումների իրականացման հարցեր։ Այդ ոլորտում առավել կարևորվել է դպրոցի դերը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Ուսուցիչների նման վերապատրաստում «Կասպերսկի լաբորատորիա»-յի հետ իրականացվել է 2020 թվականին, ևս մեկը նախատեսվում է այս տարի։
Իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում, որոնց թիրախային խմբում կլինեն նաև ծնողները։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն