Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում գտնվելու հանգամանքը պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին քննչական կոմիտեից հայտնել են «Փաստինֆոյի» գրավոր հարցմանը և մերժել այլ տեղեկատվության տրամադրում` վկայաբերելով նախաքննության գաղտնիությունը։

Հիշեցնենք, որ, համաձայն Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Աննա Հակոբյանն Արցախի բունկերում Զինված Ուժերին ցուցաբերել է բարոյահոգեբանական աջակցություն։ Իսկ ըստ որոշ բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների` միջամտել է պրոֆեսիոնալ զինվորականների գործողություններին, տվել հրահանգներ և բարձր ծիծաղել` մեր զինվորների` ԱԹՍ-ի հարվածից «պայթյունի» կադրերը դիտելիս։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն