Քովիդը խայտառակ իրարանցում է առաջացրել դժողքի ու դրախտի դռների մոտ. էդիկ Անդրեասյան

Նկարում` ամենակարող Հադեսն իր շան հետ:
Քովիդը խայտառակ իրարանցում է առաջացրել դժողքի ու դրախտի դռների մոտ: Պատվաստվածները պահանջում են` իրենց ուղարկել դրախտ, իսկ չպատվաստվածներին` դժոխք: Վերջիններս էլ տրամագծորեն հակառակն են պահանջում:
Հանդերձյալ կյանքի այդ երկու գերատեսչությունների ղեկավարները հայտնվել են անելանելի դրության մեջ:
Բանն այն է, որ իրարանցումն առաջացել է բացառապես հայերի պատճառով, մինչդեռ մյուս ազգերը խելոք հերթ են կանգնում ու դռների մոտ հերթապահող պաշտոնյաների ցուցումով մտնում կամ դրախտ, կամ դժոխք:
Երկար քննարկումներից հետո դժոխապետն ու դրախտապետը որոշել են հայերին հետ ուղարկել, որ սրանք վերջնականապես կողմնորոշվեն` պատրա՞ստ են գնալ հանդերձյալ աշխարհ, թե՞ ոչ:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց սատայանապետ Սադայելը, որ նաև հավելեց, թե իր գոյության ընթացքում երբեք նման խնդրի չի բախվել: Ըստ նրա` հայերը, իմանալով որ իրենց պատրաստվում են դեպորդտ անել հանդերձյալ աշխարհից, սնունդ ու ճանապարհածախս են պահանջել Հադեսի Թագավորություն — Լոս Անջելես ուղիղ չվերթով:
Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն