Քրեական գործեր` Ղրիմի շրջափակումն արդարացնողների նկատմամբ

Ղրիմի խորհրդարանի՝ վնասների գնահատման խմբավորումը դիմել է իրավապահ մարմիններին՝ Ուկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով, ովքեր կազմակերպել են կամ արդարացնում են Ղրիմի շրջափակումը, այդ թվում նաև՝ ջրային տարածքում։

Համապատասխան հայտարարությունը կուղարկվի քննչական կոմիտե և անվտանգության դաշնային ծառայություն։

Աշխատանքային խմբի նիստի ժամանակ նյութեր են ներկայացվել Ղրիմի շրջափակմանը` Ուկրաինայի 12 քաղաքացիների մասնակցության վերաբերյալ։ Նրանց շարքում են Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավորներ Անդրեյ Սենչենկոն, Ռեֆատ Չուբարովը, Իգոր Լուցենկոն և Վլադիմիր Պարասյուկը, ինչպես նաև գործող պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը, Ղրիմի նախկին փոխվարչապետ և գործարար Լենուր Իսլյամովը, Ուկրաինայի նախկին վարչապետ Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, Ուկրաինայի ջրային ռեսուրսների պետական գործակալության նախկին պետ Վասիլի Ստաշուկը, Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Անդրեյ Պուտիլովը և Գենիչեսկի շրջանային վարչակազի ղեկավար Ալեքսանդր Վորոբյովը։

Աշխատանքային խմբի ղեկավար և Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը հայտարարել է, թե խոսքը ջրային, էներգետիկ, պարենային և տրանսպորտային շրջափակման մասին է։ Նա բացատրել է, որ թվարկված անձանց գործողություններն ուղղորդված են եղել 2 միլիոն մարդու իրավունքների խախտմանը, ազատությունների սահմանափակմանը, ծանր վնասներ հասցնելուն։ Ֆիքսը այն որակել է որպես ՌԴ քաղաքացիների և Ղրիմում ապրող բազմազգ քաղաքացիների ցեղասպանություն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն