Ռադիոէլեկտրոնային պայքարը Ռուսաստանի և Չինաստանի հաղթաթուղթն է

Փորձագետները, ովքեր համագործակցել են ամերիկյան ռազմական Breaking Defense հրատարակության հետ, կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ի բանակը բավարար ուշադրություն չի դարձրել ռադիոէլեկտրոնային պայքարին։

Դրա հետևանքով այս բնագավառը դարձել է Ռուսաստանի և Չինաստանի գլխավոր արտոնությունը, միաժամանակ` ԱՄՆ-ի ծայրահեղ թուլությունը։
Ի դեպ՝ մասնագետները նշում են, որ Միացյալ Նահանգները լրացնում է բացթողումը, ինչը ներկայացվել է մարտական զինվորական՝ Experimentation Demonstration Gateway Event խաղերում։ Այս խաղերի ընթացքում դրսևորվում են բանակային հավաքածուի նոր չափորոշիչներ։ Առաջընթաց է գրանցվել նաև օդագնացության էլեկտրոնիկայի բնագավառում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն