ՌԴ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների նոր կանոններ

ՌԴ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր կանոններ: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքէջում:

Sputnik Light-ի մեկ բաղադրիչ պատվաստանյութը պաշտոնապես թույլատրվել է օգտագործել 60 տարեկանից բարձր մարդկանց  պատվաստման և կորոնավիրուսով հիվանդների համար:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս անհատական աշխատանք կազմակերպել 60-ից բարձր մարդկանց հետ վիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու համար:

Կանոնների նոր տարբերակը պարունակում է նաև ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց պատվաստումների վերաբերյալ ընդլայնված բաժին: Նման հիվանդների պատվաստման համար խորհուրդ է տրվում օգտագործել Sputnik-V (Gam-COVID-Vac):

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն