ՌԴ-ի խոսափող Ռիա նովոստին պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին

Ադրբեջանի մեդիան և սոցցանցերը ոչ մի կերպ չեն համակերպվում Արցախի Հանրապետության գոյության փաստի հետ և Արայիկ Հարությունյանին սովոր են համարել ահաբեկիչների առաջնորդ։ Սակայն արցախցիների անվտանգության միջնորդը և երաշխավորը քաջատեղյակ է իրերի դրությանը և չի աղավաղում փաստերը։ Ռիա Նովոստիի վկայաբերմամբ՝ եթե Ադրբեջանի մեդիան և սոցցանցերը չեն համակերպվում գործընկերների հետ, ապա այժմ գործընկերները հասկանալ են տալիս, որ ադրբեջանցիների էժանագին սադրանքները, Մոսկվայի հասցեին չարախոսությունները ծայրահեղ անտեղին են։

Հիշեցնենք, որ նախօրեին Ահմեդ Շահիդովը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը, սադրիչ գրություն էր թողել Թվիթերի իր էջում․

-Խանքենդին, այսինքն՝ Ստեփանակերտը, արդեն հունիսին լիովին կհայտնվի Ադրբեջանի զինուժի հսկողության տակ՝ կամ ուժով, կամ առանց ուժի։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում,-հավելել է Շահիդովը։

Փաստորեն՝ Ալիևի քարոզիչը հարցականի տակ է դրել Ռուսաստանի վարկանիշը՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր։

-Բաքվում կազմակերպվում են հակառուսական ցույցեր՝ «Պուտինը ապոկալիպսիսն է», «Դուրս Ադրբեջանից» կարգախոսներով, և Ադրբեջանի ոստիկանությունը ցույցերը ցրելու գործողություններ չի ձեռնարկում։ Բացի այդ՝ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս արտագրոհներ են ձեռնարկում Արցախի գյուղերի, նույնիսկ Ստեփանակերտի ուղղությամբ և ջանում են ձախողել ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը,- ակնարկում է Ռիա նովոստին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն