ՌԴ-ից որպես օգնություն ուղարկված 4000-ից ավելի զրահաբաճկոնի Հայաստան տեղափոխումը Վրաստանում արգելվել է. Lragir.am

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վրացական կողմը երեկ հետ է ուղարկել Ռուսաստանից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը։

Թանանյանը նշեց, որ Ռուսաստանից բեռը, բոլոր անհրաժեշտ ձևակերպումները ստացած, Լարսի անցակետով անցել է, հասել է Վրաստան, սակայն այնտեղ խնդիրներ են եղել։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հավաստիացնում էր,
թե լուծելու են խնդիրը: Փաստացի, ՀՀ իշխանությունն ունակ չեղավ կազմակերպելու 4000-ից ավելի զրահաբաճկոնի մուտքը երկիր, որը ՌԴ-ից ուղարկվել էր՝ որպես օգնություն:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն