ՌԴ կառավարությունը պատրաստվում է գործողությունների՝ SWIFT միջազգային վճարային համակարգից անջատվելու դեպքում. Զախարովա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է SWIFT միջազգային վճարային համակարգից Ռուսաստանի անջատման մասին։

-Ես չեմ կամենում վարկածներ առաջ քաշել, թե մենք ինչ կարող ենք անել ապագայում։ Թույլ տվեք ասել, որ մենք կդիտարկենք բոլոր տարբերակները, երբ խոսքը ագրեսիայի փորձերը կանխարգելու մասին է,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ ռուսները հետևանքները կրելու են տարբեր բնագավառներում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախընտրում է գործ ունենալ առավել կայուն և կանխատեսելի Ռուսաստանի հետ․ վերջին հաշվով` ամեն ինչ կախված է ՌԴ գործողություններից կամ գործողությունների բացակայությունից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անողջամիտ կամ ագրեսիվ գործողություններ, որոնք չեն կարող անպատիժ մնալ։

Ավելի վաղ՝ ՌԴ արտաքին գործերի ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որը ՌԴ կառավարությունը պատրաստվում է գործողությունների՝ SWIFT միջազգային վճարային համակարգից անջատվելու դեպքում։

Տեղեկացնենք, որ 2021 թ ապրիլի 29-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց` ձդռնարկել միջոցառումներ` Ուկրաինայի հետ Ռուսաստանի բախման պարագայում։ Հայտարարվեց, որ մասնավորապես կանգնեցվելու է ՌԴ-ից նավթի և գազի ներկրումը Եվրամիության երկրներ, անջատելու են SWIFT միջազգային վճարային համակարգից, սառեցնելու են իշխանությունների ներկայացուցիչների և օլիգարխների եվրոպական ակտիվները, արգելելու են մուտքը Եվրամիության երկրներ։ Բացի այդ՝ ռազմական հանցագորություններին մասնակցելու դեպքում՝ Ռուսաստանը կանգնելու է միջազգային դատարանի առաջ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն