ՌԴ նախագահը Փաշինյանին և Ալիևին նվիրեց ձիթենու ճյուղերի արձանիկներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին նվիրել է ձիթենու ճյուղերի արձանիկներ։

«Ինձանից ձախ դուք տեսնում եք մեր նվերը և´ հայ ընկերներին, և´ ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարեկեցություն: Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն եւ պայմաններ կստեղծեն Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար»,- ասել է Պուտինը  Փաշինյանին և Ալիևին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն