ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում։
Գերատեսչությունը կոչ է արել Կիևի բնակիչներին.
«Քաղաքի բոլոր խաղաղ բնակիչները կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այս ուղղությունը բաց է և անվտանգ»։
Ռուսական ստորաբաժանումները վերահսկում են Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։