Ռոմանոս Պետրոսյանը սկսել է գոռգռալ, ապա կոտրել սեղանին դրված բաժակը. Iravunk

Ամիսներ շարունակ Աբովյանի թիվ 2 դպրոցի սաները զրկված են եղել կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից։ Պատճառն այն է, որ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, առանց հիմնավոր պատճառի, ազատել էր դպրոցի տնօրենին և նոր տնօրեն նշանակել իր ծանոթին։ Նշենք, որ նոր տնօրենը դպրոց էր գալիս ոստիկանների ուղեկցությամբ, իսկ ուսուցիչները հրաժարվում էին աշխատել նրա ենթակայության ներքո` պահանջելով վերականգնել հին տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանին։Հովհաննիսյանը Ռոմանոս Պետրոսյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան։ Այսօր դատարանը բավարարել է Աբովյանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենի հայցը։ Այլ կերպ ասած` Սվետլանա Հովհաննիսյանը դատարանում հաղթել է Ռոմանոս Պետրոսյանին և շուտով կվերականգնվի իր պաշտոնին:

Iravunk-ի տեղեկություններով Ռոմանոս Պետրոսյանին իր հերթական պարտությունն ուղղակի ցնցել է: Պետրոսյանը, լսելով դատարանում պարտվելու մասին, սկսել է գոռգռալ, ապա կոտրել է սեղանին դրված բաժակը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն