Ռուս խարդախները զանգահարել են Միջազգային տիեզերակայան (МКС)

Ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկին  РИА Новости-ին պատմել է, թե ինչպես են հեռախոսային խարդախները զանգահարել Միջազգային տիեզերակայան (МКС)։

Նրա խոսքով ՝ զանգահարողները ներկայացել են որպես բանկի աշխատակիցներ: «Հավանաբար նրանք այնքան էլ հմուտ չէին խաբելու «արվեստում», քանի որ ակնհայտ էր` կապի են դուրս եկել ինչ-որ խաբեբաներ: Հետեւաբար, մենք չենք տուժել», — ասաց Նովիցկին:

Միջազգային տիեզերակայանից (МКС) ուղիղ կապի ընթացքում, կիբերանվտանգության Cyber ​​Polygon 2021 միջազգային դասընթացի շրջանակներում, տիեզերագնացը նշեց, որ իրեն չեն փորձել ուղղակիորեն թալանել: Նա կարծում է, որ տիրապետում է արժեքավոր տեղեկատվության և այդ պատճառով է հայտնվել խարդախների ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի առաջին եռամսյակում, խարդախների գործունեության արդյունքում ռուսաստանցիները կորցրել են շուրջ երեք միլիարդ ռուբլի։ Դա մեկուկես անգամ ավելին է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն