Ռուս լողորդներին հեռացրել են Տոկիոյի օլիմպիական  խաղերից

Ռուս լողորդներ Վերոնիկա Անդուրսենկոյին և Ալեքսանդր Կուդաշևին ժամանակավոր հեացրել են մրցումներից` հիմք ընդունելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ապացույցները։ Այս մասին տեղեկացնում է Լողի միջազգային ֆեդերացիան (FINA).

«FINA-ն շնորհակալ է WADA-ին Տոկիոյի Խաղերում «մաքուր» մրցակցություն ապահովելու համար,- ասաց  FINA-ի նախագահ Հուսեին Ալ-Մուսալլամը։ Մենք ստորագրել են WADA-ի կոդեքսը և դրա շրջանակներում ավելի ուշադիր ենք վերաբերվում տեղեկատվության մշակման գործընթացին։ 
Ավելի ուշ պարզ դարձավ, որ սպորտսմենների փաստաբանները առկա փաստաթղթերն ուղարկել են Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)։

Անդուրսենկոն 30 տարեկան է։ Նա հանդիսանում է լողի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Կուդաշևը 25 տարեկան է։ Նեապոլում տեղի ունեցած Ունիվերսիադա 2019-ին նա ոսկե մեդալ է հաղթել։

Տոկիոյի օլիմպիադան տեղի է ունենալու հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

 

 

Թողնել մեկնաբանություն