Ռուսական նավատորմը` Սև ծովում, ԱՄՆ ավիակիրները` Միջերկրական. ինչ է սպասվում տարածաշրջանում (ֆոտո)

ԱՄՆ ավիակիր հարվածային նավատորմը մուտք է գործել Միջերկրական ծով` «պաշտպանելու» պատրաստ Սև ծովը։ Նավերի խմբի ֆլագմանը (առաջատարը) ատոմային ավիակիր Dwight D. Eisenhower-ն է,  որի վրա գտնվում է 90 ինքնաթիռ։ Նրա կազմի մեջ են մտնում նաև Ticonderoga  տիպի 1 ռեակտիվ կրեյսեր ու Arley Burke  տիպի 4 կործանիչ։ Հեռահարության տեսանկյունից պատերազմին մասնակցելու համար ավիակիր այս նավատորմը Սև ծով մտնելու անհրաժեշտություն չունի։

Միևնույն ժամանակ, Ռուսական նավատորմը հսկայական ուժեր է կուտակել Սև ծովում։

Փորձագետների մի մասը համոզված է, որ մոտալուտ լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է։ Ընդ որում, պատերազմական գործողությունների մեջ ծրագրված ներքաշվում է Ռուսաստանը։ Իրավիճակը Դոնբասում, Սիրիայում, Արցախում, Հայաստանում և այլուր ցույց են տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմն ընթացքի մեջ է։ Փորձագետների այլ խումբ պնդում է, որ պատերազմն ուղղակիորեն անհնարին է, քանի-որ Ռուսաստանը տարածաշրջանում դոմինանտ դիրք է գրավում։ Սակայն, այն, որ տարածաշրջանում իրավիճակը խիստ անկայուն է` շեշտում են բոլորը։

Հայաստանի ներկա տնտեսական, առողջապահական, քաղաքական իրավիճակի պայմաններում` մեծ պատերազմի բռնկումը տարածաշրջանում սովի, հիվանդությունների և միջանձնային ատելության ճգնաժամի պատճառ է դառնալու։ Այս հարցերի վերլուծության և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն այսօր Հայաստանի ներքին կյանքը կազմակերպվում է «գայլերի ու գելխեղդների» մակարդակով։

Միջերկրական ծովում ԱՄՆ ավիակիրների շարժը.

Սև ծովում ՌԴ նավատորմի շարժը.

Տարածաշրջանը.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն