Ռուսաստանի արտգործնախարարը և Իրանի արտգործնախարարը` իրավիճակը Հարավային Կովկասում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Վիեննայում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման և ԱՄՆ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ։

Բացի այդ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրերի վիճակը Հարավային Կովկասում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն