Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Մոսկվայի համար զարմանալի են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն հայտարարությունները, թե ԵՄ-ն չպետք է թույլ տա Ռուսաստանին և Չինաստանին իր ազդեցությունը տարածել Աֆղանստանի վրա:
«Մեր արևմտյան գործընկերները,- ասել է դիվանագետը,- շարունակում են իրենց հարևաններին դիտել որպես իրենց սեփական քաղաքականության օբյեկտներ»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունների՝ սեփական քաղաքականության իրականացմանը խոչընդոտելու Բրյուսելի ծրագրերին, Գրուշկոն ասել է. «Թող նրանք փորձեն խոչընդոտել»:
Նա նաեւ նշել է, որ ներկայիս իրավիճակում աֆղանցիների ճակատագիրը Եվրոպայում «ամենավերջին է հետաքրքրում»: