Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է արգելել համային հավելումներով ծխախոտը

ՌԴ Առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ Օլեգ Սալագայը հայտնել է, որ Ռուսաստանը ծրագրում է ծխախոտ կիրառելու դեմ պայքարի նոր միջոցներ մշակել: Այսպես օրինակ՝ ողջ տեսականու համար առաջարկվում են տուփերի նույն չափանշվածքը և դիմազուրկ փաթեթները: Նման տուփերի մակերեսի 75% -ը զբաղեցնելու են ծխելու վտանգների մասին պատկերները կամ լուսանկարները։

Նախատեսվում է նաև ծխախոտային արտադրանքի դասակարգման արգելքը ՝ ըստ վնասակար նյութերի պարունակության։ Սա հնարավորություն կտա, որ սպառողները մոլորության մեջ չընկնեն։ Դիտարկվում են համային նյութերի եւ ներկանյութերի, ինչպես նաեւ կախվածությունը ուժեղացնող հավելումների օգտագործման արգելքի հետ կապված հարցերը։

«Նիկոտինից կախվածության բեռի կայուն նվազեցում ապահովելու համար կարևոր է մշակել և ձեռնարկել նոր միջոցներ»,- նշել է պաշտոնյան։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն