Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը՝ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերին հակակշիռ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության գերատեսչության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարեննբրաուերը  սուր քննադատել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ գործողությունների համար։ Եվրոպայի պաշտպանության քաղաքականությանը վերաբերող տեսախորհրդաժողովում նա հայտարարել է, որ Ռուսաստանը առավելագույնս դրսևորվում է իբրև հակաազատական և հակաժողովրդավարական հակակշիռ՝ ի դեմս Արևմուտքի։

-Դա համարվում է շատ կոնկրետ սպառնալիք, և մենք դա դիտարկում ենք Ուկրաինայի հետ կապված զարգացումներում։

Այդուհետ՝ Կրամպ-Կարեննբրաուերը հայտարարել է, թե Ռուսաստանը կոնկրետ սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար։ Նրա խոսքով՝ դրա մասին վկայում են Ռուսաստանի ներխուժումը բալթյան օդային տարածքներ, գերմանական հաստատություններում ռուս հաքերների գործունեությունը, ինչպես նաև Գերմանիայում Ռուսաստանի ապատեղեկատվական կոմպանիաները։ Չնայած այդ հանգամանքներին՝ գերմանացի քաղաքական գործիչը ճիշտ չի համարում <<Հյուսիսային հոսք-2>>՝ գրեթե ավարտին հասցրած գազամուղի շինարարության դադարեցումը։Այս գազամուղով ռուսական գազ կմատակարարվի Գերմանիային։

Հարկ է ընդգծել, որ նույնանման կարծիք է հայտնել <<Միություն-90․կանաչներ>> կուսակցության համանախագահ Անալենա Վերբոկը, ով հայտնի է հակառուսական դիրքորոշմամբ։ Նրա կարծիքով՝ գազամուղը նպատակաուղղված է եվրոպացիների աշխարհառազմավարական շահերին, Ուրաինայի դեմ, ինչպես Նաև Ռուսաստանի հանդեպ կիրառած՝Եվրամիության պատժամիջոցների դեմ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն