Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ բարեկամ երկրների ցանկը

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է այն  պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններն են իրականացնում ՌԴ-ի, նրա ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։

Հաստատված ցուցակը գլխավորում են ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան իր տարածքներով՝ Ջերսի, Անգուիլա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Ջիբրալթար։ Ցուցակում են նաև Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները կարող են ռուբլով վճարել թվարկված անբարյացակամ պետությունների պարտատերերի արժութային պարտավորությունների համար։ Այդ նպատակով պարտապանը խնդրում է ռուսական բանկին օտարերկրյա պարտատիրոջ անունով բացել «C» ռուբլու հատուկ հաշիվ, որին նա կփոխանցի ռուբլու համարժեք վճարումները՝ վճարման օրը Կենտրոնական բանկի տոկոսադրույքով: Սահմանվել է սահմանաչափ ամսական մինչև 10 միլիոն ռուբլու չափով։

Ցուցակում նշված երկրները մտցրել կամ միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ գործողության անցկացման հետ։ Այն հաստատվել է ի կատարումն Ռուսաստանի նախագահի 2022 թվականի մարտի 5-ի «Որոշ օտարերկրյա պարտատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին» հրամանագրի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն