Ռուսաստանի ՊՆ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է. Արման Աբովյան

«Այ սա չափազանց հետաքրքիր է։
Возможно, это изображение (один или несколько человек и текст)
Ռուսաստանի ՊՆ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է և պարունակում է մի քանի կարևորագույն մեսիջ։
1-Ռուսական կենտրոնական ռազմական գերատեսչությունը ուղիղ (!!!) մատնանշեց որպես մեղավոր կողմ թուրք-ադրբեջանական ոհմակին։Սա ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է,քանզի ըստ էության վերջ է դրվում մեր և օկուպացիոն ուժերի միջև հավասարության նշանին։
Ով հասկանում է թե սա ինչ է նշանակում ,ինձ շատ լավ հասկացավ։
2-Շատ հստակ ՊԱՀԱՆՋ Է դրվում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի առջեւ վերադառնալ նախնական տեղակայման կետերին։
3-Ռուսները ՊԱՇՏՈՆԱՊԵՍ փաստում են ,որ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը խախտել են զինադադարը և կիրառել են հարվածային զինատեսակներ (ԱԹՍ Բայրաքթար):
4-Ընգծվում է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) զինված ուժերի ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ,քանզի դիվանագիտորեն փաստացի հավասարության նշան է դրվում Արցախի և ադրբեջանի ԶՈՒ միջև։Ինչ է դա նշանակում հետագա զարգացումների համար կարծում եմ ավելորդ է բացատրել։
Այս հայտարարության բովանդակությունը ունի շատ կարևոր նշանակություն հետագա զարգացումների և ռուսական խաղապահների գործողությունների տրամաբանության համար։
Առայժմ այսքանը»,- գրել է ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն