Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների քարտեզը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն տարածքների քարտեզը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում անցել են ՌԴ Զինված ուժերի վերահսկողության տակ։ Քարտեզը հրապարակել է Lente.ru կայքը, որը ստացել է այն  գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովից։

Նա հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի խումբը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ հասել է Նովոանդրեևկա և Կիրիլլովկա բնակավայրեր և արգելափակել Բլագոդատնոեն։ Խորությամբ առաջխաղացումը կազմել է 8 կիլոմետր, հավելել է գեներալ-մայորը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, շարունակելով հարձակումը լայն ճակատով, հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայորսկոյե-Եգորովկա գիծ: Առաջխաղացումը եղել է 11 կիլոմետր»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում վերացվել է 3346 օբյեկտ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն