Ռուսաստանն արգելել է բրիտանական ավիաընկերություններին մուտք գործել իր օդային տարածք

British Airways-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ չեղարկվում են ավիաընկերության որոշ ծառայություններ, վճարված տոմսի արժեքն ամբողջությամբ կփոխհատուցվի` տեղեկացնում է BBC News-ը։

«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար, բայց դա ակնհայտորեն մեր վերահսկողությունից դուրս հարց է», — ասել են ավիաընկերությունից։

Բրիտանական ավիաուղիները  շաբաթական երեք Լոնդոն-Մոսկվա չվերթ են իրականացնում։

Virgin Atlantic-ը ներողություն է խնդրել ձգձգումների համար՝ հավելելով. «Մեր հաճախորդների և մարդկանց անվտանգությունը միշտ առաջին տեղում է»: Ավիաընկերության բեռնատար թռիչքները Լոնդոնի, Հիթրոուի և Շանհայի միջև, որոնք սովորաբար գործում են շաբաթական չորս անգամ, նույնպես դադարեցվել են:

Flightradar24-ի տվյալները ցույց են տվել, որ BA-ն և Virgin Atlantic-ը Դելիի, Իսլամաբադի և Լոնդոնի միջև անցնում են հարավային երթուղիներով՝ խուսափելու Ռուսաստանի օդային տարածքից:

Տվյալների մատակարար Cirium-ը հայտնում է, որ Aeroflot-ը և British Airways-ը մնացել էին միակ փոխադրողները, որոնք անցած շաբաթվա ընթացքում ուղևորներ էին տեղափոխում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև: Անցած յոթ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ընդհանուր առմամբ նախատեսված է եղել 24 ուղևորաչվերթ։

«Աերոֆլոտ»-ն ուներ 16 չվերթ Լոնդոնի Հիթրոուի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև, մինչդեռ «British Airways»-ը՝ ութ: Հունվարին Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև իրականացվել է 93 ուղևորաչվերթ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն