Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ -2021» միջազգային համաժողովի շրջանակներում՝ հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության պաշտպանության փոխնախարար Խալեդ Բեն Սալման Ալ-Սաուդի հետ:

Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները:

«Մենք հավատարիմ ենք ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության առաջընթաց զարգացմանը ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ սպեկտրով»,- ասել է Շոյգուն հանդիպման ժամանակ։ Այդ մասին գրում է մամուլի ծառայությունը:

Շոյգուն ընդգծել է, որ ռազմական գերատեսչությունների միջև կառուցողական երկխոսությանը նպաստում են երկու պետությունների ղեկավարների վստահելի և հարգալից հարաբերությունները:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի և Թագավորության պաշտպանության փոխնախարարի ներկայությամբ՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Խալեդ բին Սալմանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սաուդյան Արաբիայի թագավորության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն