Ռուսաստանում գրանցվել է կապկի ծաղիկի առաջին դեպքը

Հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։

Այս մասին հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանում հաստատվել է կապկի ծաղիկի առաջին դեպքը։ Հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների կոմիտեն նախկինում հայտարարել էր «կապկի ծաղիկ» հիվանդության վտանգավորության մասին, սակայն նշել էր, որ այն չի ունենա լայնամասշտաբ տարածում։

ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն RT-ին ասել է, որ մարդկանց շրջանում հիվանդության տարածման մասշտաբներն իրական վտանգ են ներկայացնում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն