Ռուսաստանը կարող է միջազգային տրիբունալ գումարել Ուկրաինայում կենսալաբորատորիաների համար

Ռուսաստանը կարող է միջազգային տրիբունալ գումարել Ուկրաինայում կենսալաբորատորիաների համար, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Նովիչկովը։

«Դա շատ սարսափելի է, շատ վտանգավոր, և հիմա շատ կարևոր է վկաներից ցուցմունքներ ստանալ, համոզիչ ապացույցներ գտնել, որ նման ուսումնասիրություններ են իրականացվել: Բացահայտել նպատակները՝ ինչու են դրանք իրականացվել, և ես կարծում եմ, որ մենք հեռու չենք նրանից, որպիսի կազմակերպվի միջազգային տրիբունալ»,- կարծում է խորհրդարանականը։

Նովիչկովի խոսքով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մանրէաբանական զենքից տուժած մեր գործընկերները ՉԺՀ-ից հաճույքով կկազմակերպեն նման տրիբունալ, իսկ մեղավորները կպատժվեն»։ «Հիմա ամենակարևորը Ուկրաինայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, նաև մեր զինվորականների անվտանգությունը, երկրորդ փուլը՝ ապացույցներ գտնելն է, երրորդը՝ մեղավորներին հայտնաբերելն ու պատժելը»,- հավելեց պատգամավորը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն