Ռուսաստանը մեզ այլևս ցորեն չի տալու։ Անհրաժեշտ է ցորեն ցանել բոլոր հնարավոր հողատարածքներում. Արթուր Գրիգորյան

Ռուսաստանը մինչև ս.թ. օգոստոս ամիսն արգելել է իր երկրից ցորենի և այլ հացազգիների արտահանումը ՀԱՊԿ անդամ երկրներ:
Մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ցորենի պաշարները, մինչև 2020թ. պատերազմը, ապահովվում էր Արցախից (մոտ 90000 տոննա տարեկան), Ռուսաստանի Դաշնությունից և ներքին աղբյուրներից: 2020թ. Արցախի 75%-ի կորստից հետո թշնամուն անցան նաև մեր ցորենի արտերը։ Հայաստանը սկսեց ցորենի այդ ծավալը նույնպես ձեռք բերել Ռուսաստանից։ Իսկ հիմա նաև Ռուսաստանը մեզ ցորեն չի տալու։
ՀՀ ներկա իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում ներքին պաշարների ծավալն ավելացնելու ուղղությամբ։
Հետևաբար նրանց անհեռատես քաղաքականության, դավաճանական գործունեության, թրքասեր քարոզի ու թուլամորթ կեցվածքի պատճառով մենք ունենալու ենք հացամթերքի կտրուկ գնաճ ու դեֆիցիտ։
Այսպիսով, անհրաժեշտ է ձեռնարկել շտապ միջոցառումներ, ցորեն ցանել բոլոր հնարավոր հողատարածքներում, խրախուսել ու օգնել գյուղացուն։
Մե՛նք պետք է ապահովենք մեր սննդային անվտանգությունը։ Մեզ ոչ ոք չի օգնելու։
Հ.Գ. Այս վտանգի մասին զգուշացնում էինք դեռևս 2020թ-ին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն