ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԱԱԾ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԿԱԲԻՆԵՏԻՑ ՈՒՂԻՂ «ՓԱՐԱՎՈՆ» Է ԳՆԱՑԵԼ . «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է.

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքով հետաքրքրված էին ոչ միայն իշխանական տարբեր շրջանակներ, պարզապես հետաքրքրասեր հայ հասարակությունը, այլեւ հատուկ ծառայությունները։

Ազգային անվտանգության «Հրապարակի» աղբյուրի վկայությամբ, հարսանիքից անմիջապես առաջ՝ ժամը 4-ի մերձակայքում, ԱԱԾ է հրավիրվել Սամվել Ալեքսանյանը։ Նա մտել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ, ապա դուրս գալով, ուղղվել դեպի «Փարավոն» ռեստորանային համալիր՝ հարսանիքին մասնակցելու։ Մեր աղբյուրի վկայությամբ, այցը կապված է եղել հարսանիքի հետ, բայց թե կոնկրետ ինչ հանձնարարություններ է ստացել օլիգարխը՝ ԱԱԾ տնօրենից, պարզ չէ,- նշում է «Հրապարակը»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն