Սասուն Խաչատրյանը` հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 68 հարցերից 65-ը չզեկուցվող են և միայն 3` զեկուցվող:

Զեկուցվող հարցերի շարքում  անդրադարձ է կատարվել նաև ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Սասուն Խաչատրյանի նշանակմանը։

Մրցութային խորհուրդը առաջադրված երեք թեկնածուներից` Սասուն Խաչատրյան, Գառնիկ Թորոսյան և Դավիթ Մկրտումյան, ընտրել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Հանրության շրջանում խոսվում է այն մասին, որ հենց նա էլ պետք է ընտրվեր, քանի-որ հանդիսանում է Հայաստանում Բաց Հասարակության Հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) փոխնախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայրը։

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը 2018 թվականի հունիսից հանդիսանում է Հատուկ քննչական ծառայության պետը և նոր պաշտոնի անցնելու առնչությամբ կազատի այդ բազկաթոռը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն