Մեծ աղմուկ բարձրացրած պատվաստանյութերի թեման այսօր կրկին արդիական է, քանի-որ արդեն հայտարարվել է «ռիսկի խմբերին» կորոնավիրուսի պատվաստանյութ ներարկելու ծրագրի մասին։
Շատերը կտրականապես դեմ են ցանկացած պատվաստանյութի, մարդկանց մի խումբ էլ պատվաստանյութերը համարում է կենսական և շատ կարևոր։
ՀՀ Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կատարել ազատ ընտրություն. ստանալ որևէ դեղամիջոց և պատվաստանյութ կամ չստանալ։
Թե ինչպիսի փոփոխությունների կենթարկվի ՀՀ Սահմանադրությունը, դժվար է կանխատեսել։
Բայց պատվաստանյութերի շուրջ առաջացած թնջուկը լուծելու համար անհրաժեշտ է մտածել տեղական պատվաստանյութերի արտադրության մասին։ Սա կարող է լուծել մեր երկրի վրա ծառացած և մեր քաղաքացիներին իրավացիորեն անհանգստացնող ազգային անվտանգության հարցեր։
Մօրս Առողջապահական համակարգի որևէ պատասխանատու չի անդրադարձել այս խնդրին։ Բայց մենք լիահույս ենք, որ դրա ժամանակը նույնպես կգա։