Սեպտեմբերի 1-ից ՀայՓոստը բոլորին կնույնականացնի, հետո` կսպասարկի

«ՀայՓոստ»-ը տեղեկացնում է, որ ընկերությունում իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակում սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություններն այսուհետ մատուցվելու են միայն հաճախորդների նույնականացումն իրականացնելուց հետո:

Նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել մեկ անգամ, ուստի հաճախորդներին հորդորում ենք սեպտեմբերի 1-ից առաջին անգամ փոստային բաժանմունք այցելել վավեր անձնագրով/ID քարտով, տրամադրել հեռախոսահամար կամ բաժանմունքի աշխատակցին մոտենալիս նշել վավեր անձնագրի/ID քարտի սերիան և համարը:

Շնորհակալ ենք համագործակցության և մեր ծառայություններից օգտվելու համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն