Սեպտեմբերի 21-ին գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը, իսկ դրանից հետո` գրանցվել է հիվանդացության կտրուկ աճ. «Pastark.am»

ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է … Այս տողերն այսօր ողողել են համացանցը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված հրոսակախմբերի հարձակման հետևանքով զոհված տղաների տարելիցը դեռ չլրացած` սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվեց գունագեղ և շքեղ տոնակատարություն։

Թեև բազմաթիվ բժիշկներ պահանջում էին հակահամաճարակային նկատառումներից ելնելով չկազմակերպել բազմամարդ հավաքներ, թեև զոհված տղաների հարազատները պահանջեցին չպղծել իրենց որդիների հիշատակը` Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակաները մնացին անդրդվելի, ու սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հայերի համար բոլոր առումներով անթույլատրելին։

Անդրադառնալով երկրում համաճարակային իրավիճակին` «Փաստարկ» լրատվականը դիմեց պաշտոնական աղբյուրներին։ Կորոնավիրուսի մասին ողջ պաշտոնական տեղեկատվությունը կարելի է գտնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» պաշտոնական կայքում։

Կայքում առկա է յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաստատված դեպքերի, առողջած քաղաքացիների, բացասական  թեսթի արդյունքների և գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկատվություն։

Ունենալով այս տվյալները դժվար չէ պարզել, թե օրեկան քանի թեսթավորում է կատարվել, քանի տոկոս են կազմում դրական թեսթերը և քանի տոկոս է կազմում մահացությունը։

Սանդղակից երևում է, որ ամենանվազ թեսթավորում և դրական թեսթերի արդյունք է գրանցվել սեպտեմբերի  21 -ին` գունագեղ տոնակատարության օրը (համապատասխանաբար` 4078 և 273)։ Մինչդեռ, հենց այդ օրն է գրանցվել ամենաբարձր մահացության ցուցանիշը` 7,3%: Ընդ որում, այս ցուցանիշը նախորդ բոլոր օրերի համեմատ կտրուկ թռիչք է գրանցել, այնուհետև` կտրուկ անկում։

Փաստենք նաև, որ սեպտեմբերի 21-ից հետո գրանցվել է նոր դեպքերի կտրուկ աճ` շուրջ 5-6 %-ով։

Ակնհայտ է, որ թեև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում են հակահամաճարակային միջոցառումների կարևորության մասին, սակայն, իրենց գործողություններով կամ անգործությամբ ոչինչ չեն անում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար։

«Փաստարկը» ներկայացնում է միայն ՓԱՍՏԵՐ !!!

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն