Շարքային քաղաքացին բացահայտել է թուրք հետախույզի, որին ոստիկանությունը կալանավորել է

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ օրերս Վայոց Ձորի մարզում ոստիկանությունը ձերբակալել է թուրք հետախույզի։

Սակայն, թուրքին հայտնաբերել են ոչ թե ոստիկանները, այլ հասարակ մի քաղաքացի։

Ըստ մեր աղբյուրների փոխանցման` թշնամու հետախույզը մտել է արագ սննդի կետ` սնվելու նպատակով։ Խոսել է մաքուր հայերենով։ Այնուհետև` նաև ռուսերենով։ Երբ աշխատակիցները հարցրել են, թե որտեղից է նա, պատասխանել է, թե Պարսկաստանից։

Սակայն, քաղաքացիներից մեկի մոտ կասկած է առաջացրել անծանոթի ռուսերեն խոսելու ակցենտը, ինչը բնորոշ չէ պարսիկներին։

Մի քանի քայլ հեռանալով, հայ քաղաքացին թուրքերեն հայհոյել է։ Սրան ի պատասխան անծանոթն ասել է. «Մեզ մոտ ընդունված չէ հացի վրա նման բառեր ասել»։ Հենց այս արտահայտությունն է եղել բացահայտման և ոստիկանություն զանգահարելու պատճառը։

Անշուշտ հետախույզը հետախույզ չէր լինի, եթե չնկատեր, որ բացահայտվել է։ Նա փորձել է փախչել, սակայն, սննդի կետից ոչ այնքան հեռու հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ու ձերբակալվել։

Թե քանի թշնամու հետախույզ է վխտում այսօր Հայաստանում, դժվար է ասել։ Բայց որ իրավապահ կառույցները չեն գործում, դա փաստ է։ Եթե չլինի ՀՀ քաղաքացիների զգոնությունը, հավանաբար այս դեպքը նույնպես կմնան չբացահայտված։

ՀՀ Ոստիկանությունն այս առիթով որևէ հայտարարություն չի տարածել։ Բեզոարյան այծի որսի դեպքի բացահայտման մասին հայտարարություն տարածել է, բայց թուրք հետախույզ ձերբակալելու մասին` ոչ։

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը սույնով հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն