«Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը, թարգմանեմ ուղիղ տեքստով, որ աչքներդ բացվի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտնած մտքերին։

Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Թուրքադիզայն ուսապարկերի պահեստապետ, որպես դեսպան շուտով ԱՄՆ արտահանվող մայր-ուսապարկ Լիլիթ Մակունցն այսօր Աժ-ում առաջին հայացքից մի խուճուճ բան է ասել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար»:

Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը: Թարգմանեմ ուղիղ տեքստով, որ աչքներդ բացվի: Սույն խանումն ասում է. «Թուրքեր ջան, էս քանի վախտը մի քիչ ձեզ զուսպ պահեք հայերի հանդեպ, մի թեթև «բարիացեք», որ մենք՝ մանկուրտներս, կարողանանք նորմալ կուտ տանք նրանց՝ ձեզ հետ «բարեկամանալու» ուղղությամբ»։

Ահա այսպիսի մանկուց մանկուրտ Մակունց…»,-գրում է Արմեն Աշոտյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն