Շիրակի մարզի “բարեկարգված” փողոցները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը` պատեհ անպատեհ իր բարեփոխումներից է համարում ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը։

Տեսանյութում Շիրակի մարզի Ամասիա գյուղից դեպի Արփի լիճ տանող մոտ 25կմ երկարությամբ ճանապարհից մի հատված է։ Ամբողջ ճանապարհը գտնվում է այս վիճակում, այն  դժվարանցանելի է, անգամ` վտանգավոր երթեւեկության համար։

Նշենք, որ այս ճանապարհից օգտվում է Շիրակի մարզի 9 գյուղ։

Ըստ տեղի բնակիչների խոսքերի` ճանապարհն այս վիճակում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Դրանից առաջ շուրջ 6 տարի այն եղել է բացարձակ անանցանելի եւ բոլոր իշխանությունների ուշադրությունից դուրս։

Հավելենք, որ Շիրակի մարզի այս հատվածը դրկից է մի կողմից Վրաստանին, մյուս կողմից` Թուրքիային։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն