Շոյգուն հասարակության պառակտումը համարում է ցանկացած երկրի գլխավոր վտանգը

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հասարակության պառակտումը համարել է ցանկացած պետության գլխավոր ներքին սպառնալիքը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Կան ավելի սարսափելի բաներ, որ վտանգ են ներկայացնում ցանկացած երկրի համար: Սրանք ներքին սպառնալիքներ են: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ հասարակությունն աստիճանաբար պառակտվում է»,- ասել է Շոյգուն` «Իմաստների տարածք» երիտասարդական ֆորումում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Որպես օրինակ ՝ ռազմական գերատեսչության ղեկավարը բերեց Հարավսլավիան, Լիբիան, Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը: «Ինչ-որ մեկը դիմադրեց, ինչ-որ մեկը` չդիմացավ»,- ավելացրեց նա:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն