ՇՏԱՊ․ Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին․ Ադրբեջանի ՄԻՊ

Ադրբեջանի  ՄԻՊ,  դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել, որոնցում մասնավորապես ասվում է.

«Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին»։

«Խանքենդին (Ստեփանակերտը) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,- գրել է Սահիդովը։

Այնուհետև նա զարմանում է, որ իր թվիթերյան գրառումը խառնաշփոթ է առաջացրել հայ հանրության շրջանում. «Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչներն անհրաժեշտ չափով տեղեկացված չեն Նոյեմբերի 10֊ի հայտարարության բովանդակությանը։ Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքներն աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։

Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,- գրել է Սահիդովը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն