ՇՏԱՊ !!! «Կամ այս կողմ, կամ այն կողմ։ Կռվելու ենք մինչև վերջ». ՀՀ ՊՆ-ն նորից լռում է։

ՀՀ Արարատի մարզի Երասխի սահմանին ՀՀ Պաշտպանության բանակը բերվել է N1 պատրաստության: Այս մասին հայտնում են «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Արարատի հիվանդանոցն այսօր վերածվել է զինվորական հոսպիտալի, բժշկական անձնակազմը և տեխնիկան համալրվել են և բերվել առաջին պատրաստության վիճակի։

 

Փորձեցինք կապ հաստատել «ԱՐԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԲԿ ՓԲԸ հետ, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Մեզ փոխանցեցին, որ Հայ զինվորականները կանգնած են մինչև վերջ, չեն պատրաստվում նահանջել։ Ասում են. «Կամ այս կողմ, կամ այն կողմ։ Կռվելու ենք մինչև վերջ»։

Հավելենք, որ Երասխում ունենք մեծ թվով արհեստական լճեր, որոնք առաջնահերթության կարգով, ըստ առկա տեղեկատվության, թշնամին ցանկանում է գրավել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն