ՇՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդանալուց հետո երեք ամսվա ընթացքում ՊՇՌ թեսթ չենք պահանջում. Անահիտ Ավանեսյան

«Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է մի շատ կարևոր հայտարարություն, որի մասին խոսում էին համավարակի ու պարտադիր պատվաստումների դեմ արտահայտվող բժիշկները։

Ավանեսյանի ընդդիմախոսները պնդում էին, որ համաձայն համաշխարհային փորձի COVID-19-ով հիվանդանալուց հետո ձևավորվում է բավականին ուժեղ իմունիտետ։

Համաձայն եվրոպական հետազոտողների տվյալների` այդ իմունիտետը պահպանվում է 8-9 ամիս, ամերիկան որոշ տվյալների համաձայն` տարիներ։

Հարցազրույցի ընթացքում Ավանեսյանը ՀԱՅՏԱՐԱՐԵՑ. «Հիվանդանալուց, թեսթը դրական լինելուց հետո երեք ամսվա ընթացքում մենք չենք պարտադրում անձին ՊՇՌ թեսթ հանձնել և երեք ամիսը լրանալուց հետո է նրա համար այս կանոնը մտնում ուժի մեջ»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն