Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն ու Anna Hakobyanը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը: Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanը ժամանակ չունի, ոչ տոնելու, ոչ Հայրենիքի փրկությամբ զբաղվելու, քանզի փող է աշխատում: Ու այս երեքի ամենամտերիմ երկու գործընկերները Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը: Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններն այսօր տոնում են…իսկ Հայ ազգն ապրում է հերթական ստորացումը, ցավը , դժբախտությունը… Միայն լույսի մի շող է երևում…մի քանի օրից կորոշվի, դարերից եկող, սակայն կորսվելու ճանապարհին կանգնած, ազգիս ճակատագիրը…Հայաստանում բնակվող իմ հայրենակիցներ, ականջալուր եղե՛ք, ձեզնից է կախված մեր, մեր երեխաների ու սերունդների ապրել չապրելու, լինել չլինելու հարցը: Կորցրել ենք լավագույններին, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Չկա Արցախ առանց Հայաստան, չի կարող Հայաստան լինել առանց Արցախ…մենք մի սիրտ ենք ու մի մարմին…Առավել քան երբևէ մեկմեկու կարիքն ունենք, իսկ այն այսօր մեկ կերպարի մեջ է Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan և Հայաստան դաշինք: Հայաստանում բնակվող հայե՛ր, իմ թանկագին հայրենակիցնե՛ր, պահն օրհասական է, համախմբվենք, որ կարողանանք արժանապատիվ ապրել…

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն