Շվեդիան բացեց իր դռները ՀՀ քաղաքացիների համար

Էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավմամբ պայմանավորված` Շվեդիան բացում է իր սահմանները ՀՀ քաղաքացիների համար։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։

Դեսպանատնից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիներն արդեն կարող են դիմել իրենց` Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն