ՍՈՑ. ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԹԵՍԹԱՎՈՐՎԵՆ ՍՈՑ. ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ. ահա և լուծումը

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը և «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հետաքրքիր և գործուն լուծում են գտել հանրության լայն շրջանակներին (սոց. փաթեթի շահառուներին) «պարտադրվող» ՊՇՌ թեսթավորման համար։
Նրանք այսօր դիմել են ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
07.09.2021թ.

ԴԻՄՈՒՄ`

Հարգելի՛ տիկին Ավանեսյան,
Համաձայն ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավար կազմի (այդ թվում նաև Ձեր) հայտարարությունների` հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատող քաղաքացիները պետք է.
• Կամ պատվաստվեն կորոնավիրուսային վարակի դեմ
• Կամ 14 օրը մեկ ներկայացնեն առավելագույնը 72 ժամվա ՊՇՌ թեսթավորման բացասական պատասխան
• Կամ ներկայացնեն պատվաստմանը հակացուցում հանդիսացող հիվանդության/վիճակի առկայության մասին փաստաթուղթ
• Կամ լինեն ուսանող
• Կամ լինեն հղի
Անշուշտ հանրության շրջանում առաջացել է բողոքի ալիք, հատկապես այն իմաստով, որ ՊՇՌ թեսթավորումը քաղաքացին պետք է կատարի սեփական գրպանի հաշվին։

ՀՀ Առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 55-Ն Հրամանով սահմանվել են ՍՈՑ. ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ցանկն ու նրանց բժշկական սպասարկման ծավալները։

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք սոց. փաթեթի շահառու խմբերի հիվանդանոցային եվ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ եվ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկին ավելացնել նաև 14 օրը մեկ ՊՇՌ թեսթավորման հետազոտությունը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն