Սպիտակում կկառուցվի մոդուլային մանկապարտեզ` ապաստարանով. Հայաստանի Հանրապետություն

Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում կառուցվելու է մոդուլային մանկապարտեզ,- գրում է Հայաստանի Հանրապետություն օրաթերթը։ Մանկապարտեզի կառուցումը նախադպրոցական կարթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու` պետական ծրագրով նախատեսված միջոցառումներից է։

Ծրագիրը ժամանակավորապես ընդհատվել էր 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Մոդուլային դպրոցներն ապահովված կլինեն ապաստարաններով և կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։

Ապաստարաններով դպրոցները և մանկապարտեզները կառուցվում են Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներից ելնելով։

Հիշեցնենք, որ Լանզարոտեի կոնվենցիայի համաձայն Հայաստանում ստեղծվում է սոցիալական ոստիկանություն, որի թեժ գծին կարող է զանգահարել ցանկացած անձ և հայտնել ցանկացած երեխայի հանդեպ բռնության դեպքի մասին։ Անուհետ ընտանիքից հեռացնում են ոչ թե բռնարարին, այլ բռնության ենթարկված երեխային։ Կարող ենք ենթադրել, որ այդ երեխաները տեղավորվելու են վերոնշյալ ապաստարաններում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն