Sputnik V-ն COVAX-ում, իսկ «Դոմոդեդովոն»` պատմաստումային անձնագրերով

Հայտնի է, որ ծրագրվում է ներդնել պատվաստումային անձնագիր, որտեղ պետք է նշվի COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու փաստը։ РИА Новости-ի տելեգրամ ալիքը հայտնում է` այսօր «Դոմոդեդովո» օդանավակայանը հայտնել է, որ Ռուսաստանի օդանավակայաններից առաջինն է սկսել պատվաստման վերաբերյալ միջազգային նմուշի փաստաթղթի տրամադրումը։ Միևնույն ժամանակ ՌԴ ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը (РФПИ) հայտ է ներկայացրել COVAX ծրագրին` Sputnik V պատվաստանյութը աղքատ երկրներին մատակարարելու համար:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն