Սպուտնիկ V-ի երկրորդ խմբաքանակը Երևանում է

Կորոնավիրուսի համավարակի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը չորեքշաբթի երեկոյան հասավ Երևան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մոսկվան և Երևանը քննարկում են Sputnik-V պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը Երևանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը( Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները քննարկող մամուլի ասուլիսում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն