Sputnik V-ն պարունակում է մարկերներ. Գինցբուրգ

Գամալեյի անվ. համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական ​ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ Sputnik V պատվաստանյութը պարունակում է մարկերներ, որոնց միջոցով հնարավոր է ստուգել` արդյո՞ք մարդը պատվաստվել է, թե ոչ։

Քաղաքացիների շուրջ 80%-ը, ովքեր ասում են, թե պատվաստվել են Sputnik V-ով, բայց միևնույն ժամանակ ծանր ձևով հիվանդացել են նոր կորոնավիրուսային վարակով, գնել են պատվաստման վկայական։ Նման կարծիք է ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել Գամալեյի անվ. համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական ​ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Եթե իբրև Sputnik V-ով պատվաստվածները լուրջ հիվանդանում են, ապա դրանք այն մարդիկ են, ովքեր գնել են կեղծ վկայականներ»,- ասաց նա։

Գունցբուրգը բացատրել է, որ հնարավոր է ստուգել՝ արդյոք մարդը պատվաստվել է Sputnik V-ով, թե ոչ՝ օգտագործելով հատուկ անալիզ՝ դեղորայքային մարկերների առկայության համար.

«Մարդիկ փող են ծախսում, հետո հիվանդանում ու մահանում են իրենց փողի դիմաց։ Նրանք խաբում են իրենք իրենց։ Նրանք կարծում են, որ իսկապես պատվաստված են, թուլացնում են բոլոր կարանտինային սահմանափակումները, և բարձրանում է  նրանց հիվանդանալու ռիսկը։ Բացի այդ, նրանք մահացու վտանգի տակ են դնում մյուսներին»,- եզրափակեց նա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն